HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Երկու տարում` 311 ընտանիք 

2008-2009 թթ. ընթացքում Ղարաբաղ է տեղափոխվել 311 ընտանիք` 1054 անդամ, այդ թվում` 2009-ին 139 ընտանիք` 487 անդամ: Այս մասին այսօր տեղեկացրեց ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, ով լրագրողների խնդրանքով խոսեց նաեւ վերաբնակեցման մասին: Նախարարի խոսքերով` 2009-ին աշխատանքներ են իրականացվել Արցախ վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, նրանց բնակտարածքով ապահովելու աշխատանքների արդյունավետության բարձրացման, զբաղվածության եւ մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Սակայն, ըստ նախարարի, անելիքներն այս ոլորտում շատ են, եւ մեծ ներդրումներ են պահանջվում: «Ակնկալում ենք, որ ի դեմս հայրենադարձների` կունենանք ոչ թե սոցիալապես անապահով խավ, այլ տնտեսական ներուժ»,- նշել է Նարինե Ասծատրյանը: «2010-ին քանի՞ ընտանիք եք պատրաստ ընդունել» հարցին ի պատասխան` նախարարը նշեց, որ դրա համար նախ պետք է համապատասխան ենթակառուցվածքներ եւ պայմաններ ստեղծել, լուծել նրանց բնակարանային խնդիրները եւ այլն: «Այս հարցերի լուծման նպատակով շուտով կառավարության քննարկմանը կներկայացնենք նոր ծրագիր, որի համաձայն` բացի նոր տների կառուցումից` ազատ բնակֆոնդը կվերանորոգվի եւ կտրամադրվի մեր հայրենադարձներին»,- ավելացրեց նախարարը: Գործադիրի քննարկմանը կներկայացվի նաեւ միգրացիոն քաղաքականությանը վերաբերող օրենսդրական փաթեթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter