HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության ակադեմիայի ուսանողը փորձել է ինքնասպան լինել

Երեկ` ժամը 10:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Ոստիկանության ակադեմիայից իրենց մոտ է տեղափոխվել 1-ին կուրսի ուսանող, 1993 թ. ծնված Վիլիկ Գրիգորյանը: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 09:35-ին, նա ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական մասնաշենքի 5-րդ հարկի լսարանից:

Վիլիկ Գրիգորյանն ընթացիկ ստուգարքները հաջող է հանձնել, առաջին քննությունից ստացել լավ գնահատական, և ըստ ակադեմիայի ղեկավարության ու դասախոսների` որևէ հոգեկան շեղում չի նկատվել նրա վարքագծում: «Ըստ բժշկի տեղեկանքի` Վիլիկ Գրիգորյանն ի վիճակի չէ հաղորդում տալու: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: Ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն»,- հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter