«Ժառանգությունը» դիմել է ԱԺ նախագահին
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` նշելով, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմից հանել են «ժառանգություն» կուսակցության ներկայացուցչին և հրահանգել չֆինանսավորել ու չկազմակերպել ԵԽԽՎ «ժողովրդական կուսակցություն խմբի» բյուրոյի, մոնիթորինգի հանձնաժողովի ու 4 այլ հանձնաժողովների հիմնական անդամ Զարուհի Փոստնաջյանի գործուղումը այդ հանձնաժողովի առաջիկա նիստերին:
«Ժառանգությունը» խնդրել է տրամադրել այդ կապակցությամբ հրավիրված խորհրդակցության արձանագրությունը, ինչպես նաև համապատասխան կարգերը և անդամների մանդատների հաստատման վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի կամ նրա լիազորված անձի` ԵԽ գլխավոր քարտուղարին փոխանցված նամակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել