HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորգետնյա նոր ցնցում Հաիթիում

Այսօր ստորգետնյա նոր ցնցում է գրանցվել Հաիթիում: 6.1 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրինսից մոտ 60 կմ հարավ-արևմուտք: Հաիթիի ժողովրուդը, որը պայքարում է հունվարի 12-ին գրանցված 7 մագնիտուդով աղետալի երկրաշարժից հետո ոտքի կանգնելու համար, նոր ցնցում է ապրել: Հունվարի 12-ին երկրաշարժի հետևանքով առնվազն 72 հազար մարդ է զոհվել:

Հունվարի 19-ին CNN-ին տված հարցազրույցում Հաիթի վարչապետ Ժան-Մաքս Բելլողիվը նշել է, որ իրեն զեկուցել են առնվազն 72.000 զոհի թաղելու մասին` չհաշված այն զոհերին, որոնց հողին են հանձնել ընտանիքի անդամները կամ ՄԱԿ-ի խաղաղապահները: Այսօր գրանցված ուժգին ցնցումը կարող է հավելյալ վտանգ առաջացնել Հաիթիում, որի շինությունները առանց այն էլ այնքան վտանգավոր են, որ տատանվում են: Այս ցնցումը ամենաուժգինն է հունվարի 12-ի աղետալի երկրաշարժից ի վեր: Պորտ-օ-Պրինսի մոտակայքում գտնվող հիվանդանոցում վիրավորները սկսել են աղոթել ցնցումները զգալուն պես` պաշտպանություն և ողորմածություն խնդրելով: Նոր ցնցումից րոպեներ անց հաղորդվել է առնվազն մեկ վիրավորի մասին: Աղետալի երկրաշարժից ավելի քան մեկ շաբաթ է անցել, և հիվանդանոցները աշխատեցնելու ջանքերը որոշ արդյունքներ են տվել: Սակայն վիրավորների հոսքը չի դադարում: Համաամերիկյան առողջապահական կազմակերպության փոխտնօրեն Ջոն Էնդրուսն ասել է, որ երկրի ամենամեծ` Համալսարանական հիվանդանոցում հունվարի 19-ին վերսկսվել են վիրահատությունները: Գլխավոր հիվանդանոցում բժիշկներն աշխատում են ծանր պայմաններում: «Մենք վիրահատական պարագաների պակաս ունենք: Մենք ստիպված են օղիով լվացվել: Մենք չունենք բավարար գործիքներ»,- ասել է «Գործընկերներ առողջապահության մեջ» բժշկական կազմակերպության բժիշկ Մարկ Հիմանը: Նա հավելել է, որ զինվորականները պատրաստվում են օգնել բժիշկներին էլեկտրականության, սննդի, վրաններ ձեռք բերելու հարցում: ՄԱԿ-ի հաշվարկներով` հունվարի 20-ի դրությամբ 3 միլիոն հաիթեցի դեռևս սննդի, ջրի, ապաստանի և բուժօգնության կարիք ունի: Ընդհանուր առմամբ 1700 հոգուց բաղկացած միջազգային փրկարարական թիմերը 121 հոգու են փրկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter