HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրամբարում ձկնորս է խեղդվել

Երեկ, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարը (սառույցը կոտրվելու հետեւանքով) ձկնորս է ընկել, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղում պարզվել է, որ ձկնորսը գտնվում է ջրամբարի ափից մոտ 55 մ հեռավորության եւ 3 մ խորության վրա:

Դեպքի վայր մեկնած Սեւանի ջրափրկարարական ծառայության փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter