HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». սպիտակաձեռն Նապոլեոնը

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը միշտ չէ, որ Նարեկ է եղել: Նախկինում նա կրել է Նապոլեոն անունը: «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ գլխավոր ճարտարապետը երեկ հաստատել է այս տեղեկությունը:

«Հայրենական պատերազմի ժամանակ զոհված հորեղբորս անունով ինձ Նապոլեոն անվանակոչել պապս է հարկադրել ծնողներիս: Ուսանողական տարիներին փոխվել է անունս իմ խնդրանքով, Հովհաննես Շիրազի միջամտությամբ»,- պարզաբանել է Սարգսյանը և մանրամասնել, որ Շիրազն առաջարկել է Նապոլեոն անունը փոխարինել Նշանով, բայց իր ընկերներից մեկի խորհրդով, այնուամենայնիվ, Նարեկ են կնքել:

Երևանի գլխավոր ճարտարապետը երեկ ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու են իր նախագծերը այդքան բացասական արձագանքի արժանանում՝ Սարգսյանն ասել է. «Այդ ամենի մեջ կա չարության, նախանձի բաղադրիչ: Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ՝ սպիտակ ձեռքերով: Մեծ ներդրում ունեմ Երևան քաղաքի կառուցման մեջ: Երևանը դրական փոփոխությունների է ենթարկվել: 10 տարի առաջվա Երևանը չէ»:

Մեկնաբանություններ (1)

vardan
Paron Narek Sargsyan Erevani axavaxum@ du sksecir u da sharunakvuma minchev ayjm.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter