HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում գործազրկությունը  կազմում է 7.1 տոկոս

Հայաստանում 2009 թ-ին գործազրկությունը  կազմել է 7.1 տոկոս` անցյալ տարվա  6.3 տոկոսի փոխարեն: Հաշվառված աշխատանք  փնտրողների քանակը 99308 է, իսկ  գործազրկության կարգավիճակ ստացել է 84493-ը: Այս մասին այսօր «Որբաթ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նրա ասելով`գործազուրկների 24.7 տոկոսը կազմում են երիտասարդները:

Ս. Հարությունյանը խոսեց  նաեւ իրականացված պետական ծրագրերի մասին. «Գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել 33300 գործազուրկ, մասնագիտական ուսուցում է ստացել  1545 անձ, ծրագրեր են իրականացվել նաեւ հաշմանդամների տեղավորման գործում»: Խոսելով ոլորտում առկա ամենաակնառու խնդիրներից`  բանախոսը նաև ասաց. «Զբաղվածության  մարզային եւ տարածքային կենտրոնների  հետ համագործակցող  գործատուների թիվն աճել է, սակայն դեռեւս խնդիր է մնում խոշոր գործատուների հետ համագործակցության ընդլայնումը»: «Հետք»-ի հարցին, թե կա որեւէ ծրագիր, որով  ոգեւորում են գործատուին, որ վերջինս աշխատանք տա գործազրկության կարգ ունեցող մարդուն, ասաց. «Գործատուի հետ մեր համագործակցությունը սոցիալական է, եւ մենք չենք կարող ստիպել նրան, որ համագործակցի: Թերեւս կարող ենք նրանց լավ մասնագետ ունենալու հնարավորություն տալ»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter