HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Բոստանջյան. «Այդպիսի անկումը ես ողբերգական չեմ ուզում համարել»

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր «Դե ֆակտո» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ 2010-ին նախատեսվում է ներդրումների խթանում, արդյունաբերության որոշակի ճյուղերի զարգացում, ինչը թույլ է տալիս մտածել, որ 2010թ-ը նախորդ տարվանից ավելի լավը կլինի: 2010թ-ի բյուջեով 1.2 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում, ինչը, Վ. Բոստանջյանի կարծիքով, իրատեսական է.

«Նախորդ տարի մեծ անկում ունեցանք, որը, սակայն, ունեցել են աշխարհի գրեթե բոլոր պետությունները: Անկման մեծ թիվը կարող է կապված լինել մեր` փոքր երկիր լինելու ու սահմանափակ հնարավորություններ ունենալու հետ: Բոոլր դեպքերում փոքր շրջանառություն ունեցող երկրների համար ինչպես աճը կարող է կտրուկ լինել, այնպես էլ անկումը: Ու այսպիսի պայմաններում ես ողբերգական չեմ ուզում համարել մեր այդպիսի անկումը»,- ասաց նա: Ընդդիմադիր թևի տնտեսագետները, սակայն, 2010-ին  2.3 տոկոս անկում են կանխատեսում: Վ. Բոստանջյանի կարծիքով` ընդդիմադիր կողմը «բավական հարմար թիվ է ասում»: «Ավելի հետաքրքիր կլիներ, եթե ասեին, թե ևս 10 տոկոս անկում է լինելու: Հենց դրա համար էլ ընդդիմադիր թևը կոչվում է ընդդիմադիր թև, որպեսզի միշտ նկարագրի այնպիսի իրավիճակներ, որ գործող իշխանությունը պետք է ունենա խոցելի տեղեր»: Պատգամավորը գտնում է, որ ամբողջ աշխարհում լոկոմոտիվ հանդիսացող  երկրները դուրս են եկել ճգնաժամային վիճակից, ինչը Հաայստանի համար չափազանց լավ է: Ըստ նրա` ճգնաժամի պայմաններում անգամ Հայաստանը  սոցիալական լուրջ հետընթաց չունեցավ, ինչը խոսում է այն մասին, որ դժվարության պահերին մեր իշխանությունն այդուհանդերձ կարողացավ «ավելի խոցելի խավի համար ամրագրված խնդիրները լուծել»: Կառավարության աշխատանքը Վ. Բոստանջյանը բավարար է համարում. «Ինչ վերաբերում է լավին կամ վատին, միշտ լավից լավը կա: Սա ընդհանուր դրույթ է, պայմանավորված չէ մեկի ցանկությամբ: Ցանկացած գործ, այդ թվում` կառավարում, կարող են ավելի լավ անել»: Անդրադառնալով փոխառնությունների օգտագործման արդյունավետությանը` Վ. Բոստանջյանը նշեց, որ մինչև անգամ այն ուղղորդողները, կիրառողներն ու բաշխողները ևս ընդունում են, որ մենք դեռևս չենք հասել այդ միջոցների օգտագործման  արդյուանվետության ցանկալի մակարդակին: Իսկ փոխառնությունների օգտագործման ոլորտների մեծ ընտրություն, ըստ Վ. Բոստանջյանի, մենք չունենք: «Բոլոր դեպքերում, մեր տնտեսական աճի կառուցվածքում ամենամեծ բաժինը գրավել է շինարարությունը, ինչը առաջին հայացքից չի կարելի համարել լավագույնը: Բայց այդուհանդերձ պետք է հասկակալ, որ շինարարությունը բավական մեծ աշխատատեղեր է բացում, մասնագիտություններ է զարգացնում, բազմաթիվ մարդիկ, որոնք գործ չունեին, կարողացան զբաղված լինել, ստանալ եկամուտ»: Ըստ նրա` արտաքին պարտքի վերադարձման առումով ևս Հայաստանը խնդիրներ չի ունենա: «Գոնե մինչև այս պահը արտաքին պարտքի գծով պարտավորությունների կտրվածքում մեր բոլոր իշխանությունները գտնվել են բարձունքի վրա: Հայաստանը  այս առումով դեռևս չի թերացել: Պարտքի ներկայիս ծավալը մեզ բավականաչափ բարձր է ներկայանում, ու հաշվի առնելով կուրսի փոփոխությունները` մենք մտածում ենք, որ այն ավելի կթանկանա: Բայց անկաշկանդ ու արդյունավետ գործունեության պարագայում դրանք, ըստ էության, գումարներ չեն: Այդ կտրվածքով մենք խնդիրներ չենք ունենա»,- ասաց նա: Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումից հետո թուրքական ապրանքների էքսպանսիայի խնդրին անդրադառնալով` Վ. Բոստանջյանը նշեց, որ Թուրքիայի նման մեծ երկրի համար Հայաստանի շուկան «արտակարգ մի շուկա չի, որ Թուրքիան հուզվի իր ապրանքներով այստեղ գործողություններ  ծավալելու համար»: Պատգամավորի խոսքով` շահույթ հետապնդելով` մենք պետք է նրանց ապրանքներն ուզենանք ներկրել: «Բոլոր պարագաներում արդեն ուսումնասիրություններ անցկացրել ենք, համաձայն որոնց` Թուրքիան այս առումով ունի շատ ընդգծված օրենսդրություն, որի պարագայում Թուրքիայի տնտեսվարող սուբյեկտը գրեթե չի վտանգվելու որևէ պայմաններում: Իսկ Հայաստանում սահմանի բացման պարագայում, ինչը հայ գործարար մտքին տալիս է լայն հնարավորություններ, մենք, այնուամենայնիվ, պետք է օրենսդրական բավականաչափ փոփոխոթյուններ կատարենք, որպեսզի Հայաստանում իրավիճակը չվատանա: Այնպիսի միջավայր է պետք ստեղծել, որպեսզի մեր երկրի տնտեսավորողները կարողանան իրենց գործն անել»,- ասաց նա: Լրագրողների հարցին ի պատասխան, թե պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետները դուրս են մղում փոքր խանութները տվյալ տարածքից, Վ. Բոստանջյանը նշեց, որ ընդհանրապես մենաշնորհային իրավիճակը տնտեսության վատագույն ձևն է: Ու թեև մենք օրենքով ունենք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այդուհանդերձ մենք այդ հանձնաժողովին օրենքով  չենք ընձեռել լիազորությունների այն կարևոր շարանը, որի պարագայում նրանց գործունեությունը կլինի ավելի արդյուավետ, և իրենք կարողանան սահմանափակումներ մտցնել մենաշնորհային ախորժակներ ունեցողների համար: «Այո այդպիսի սիստեմը մեր փոքր երկրի համար կաորղ է բերել բազմաթիվ փոքր շրջանառություն ունեցողների նահանջի ու վերացման: Բայց մենք պետք է ոչ թե  Ալեքսանյանից դժգոհենք, այլ մեր վարած քաղաքականությունից, որովհետև Ալեքսանյանը վատ բան չի անում` կոշիկի մազը թթվասերի հետ վաճառող խանութներից ստեղծում է նոր խանութներ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter