«Չորրորդ ինքնիշխանություն». նախապես օգտագործած են եղել
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանել է, որ «այժմ ոստիկանությունն իրականացնում է «Կանեփ-կակաչ 2011» օպերացիան, որի շրջանակներում, հնարավոր է, որ մայրուղիների վրա կանգնեցնեն եւ խուզարկեն մեքենաների պարունակությունը»:
«ՉԻ» - Երեկ Երևանում հանրահավաք էր, և մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհների վրա, հասկանալի է, ոստիկանական ուղեկալներ կային: Նախկինում, եթե հիշում եք, հանրահավաքների օրերին «Վահան» օպերացիան էր իրականացվում (իբր, զենք էին փնտրում), հիմա էլ, ահա, «կանեփ-կակաչ» են փնտրում:
Չէ, մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանական որոշ շրջանակներ առանձնահատուկ թուլություն ունեն կանեփ-կակաչի նկատմամբ, բայց տպավորությունն այնպիսին է, թե բարձրաստիճան ոստիկանները նախ առգրավել ու օգտագործել են այդ նյութերը, հետո միայն հորինել այդ «Կանեփ-կակաչ 2011» օպերացիան:
Ինչո՞ւ: Որովհետւ ենթադրենք՝ ինչ-որ մեկն իսկապես մտադիր է թմրամիջոցներ տեղափոխել Երևան: Նա հո ապուշ չի՞, որ դա անի հենց հանրահավաքի օրը, երբ (բոլորին էլ հայտնի է) մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակվում են, մեքենաները՝ ստուգվում: Այնպես որ, հաջորդ անգամ պետք է ուրիշ բացատրություն հորինել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել