Նախագահ Սարգսյանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Նրանք քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնվող օրակարգը: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել