Արտգործնախարարը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Դաֆինա Գերչևային
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային (Dafina Gercheva)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Դաֆինա Գերչևային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել եւ հույս է հայտնել, որ նորանշանակ մշտական ներկայացուցիչը իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ընդլայնմանը:
Արտգործնախարարը նաև բարձր է գնահատել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակների գործունեությունը եւ ԱԳՆ աջակցությունն է հայտնել 2010-2015թթ.-ի ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերին:
Դաֆինա Գերչևան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ներգրավվածության բարձրացմանը եւ նախագծերի իրականացմանը ու ընդգծել է, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աշխատանքների եւ իշխանությունների հետ համագործակցության ընթացքում կուտակած դրական փորձը կարող է կիրառվել նաեւ այլ երկրներում:
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել