HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրբապիղծ արարքի հեղինակները հայտնաբերվել են

Հունվարի 20-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է դիմել 1947 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, կոտրել և հափշտակել են Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի գերեզմանատանը հուղարկավորված որդու գերեզմանի մետաղյա ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Արթուր և 1978 թ. ծնված Գենադի Վ.-երը: Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում կոտրել և հափշտակել են նաև Ավանգարդ թաղամասում գտնվող գերեզմանատանը հուղարկավորված մեկ այլ գերեզմանի մետաղյա ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը: Գողոնն ու հանցագործության գործիք մուրճն առգրավված են: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter