«Հրապարակ». Արամ Ասատրյանի որդին որոշել է կարեկցա՞նք առաջացնել՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար
Սիրված երգիչ Արամ Ասատրյանի որդին՝ Տիգրան Ասատրյանը, որ տարիներ առաջ մեկնել է ԱՄՆ, փորձում է այնտեղ քաղաքացիություն ստանալ: Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցներից շատերը դա անում են սեփական պետությունը սևացնելու, իրենց քաղաքական հալածյալ ներկայացնելու և Հայաստանում ապրելու անհնարինությունն ապացուցելու ճանապարհով:
Օրերս «Հրապարակին» էին ուղարկել Տիգրան Ասատրյանի նամակ-հոդվածը և խնդրում էին տպագրել, թեկուզ վճարովի գովազդի ձևով: Հոդվածում Ասատրյանն այնպիսի Հայաստան էր նկարագրել, որտեղ, իհարկե, ապրելն անհնարին կլիներ, և կարդացողը, կարեկցանքից դրդված, քաղաքական ապաստան կտար նրան:
Նաև գրված էր, որ երգչի որդին, որը նույնպես երգում է, դեմ է Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ այցելությանը: Նա միացել է ամերիկահայերի ստորագրահավաքին, որոնք կոչ են անում արգելել նրա մուտքը երկիր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել