Բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձ կենսաթոշակ կստանան
2011 թվականի հունվարին կմեկնարկեն կենսաթոշակային բարեփոխումները, որի արդյունքում մինչեւ 40 տարեկան աշխատող քաղաքացիները կկուտակեն իրենց կենսաթոշակները` իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով: Յուրաքանչյուր ամիս ձեր աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր կարգով կկուտակվի ձեր անհատական հաշվին: Նույնքան գումար Կառավարությունն իր կողմից կավելացնի ձեր հաշվին:
Օրինակ` եթե դուք 2011 թվականից ստանաք 200 հազար դրամ աշխատավարձ, դրա 5 տոկոսը` ամսեկան 10 հազար դրամը կկուտակվի ձեր անհատական հաշվին: Եւս 10 հազար դրամ ձեր կուտակածին ամեն ամիս կգումարի Կառավարությունը: Եւ մինչեւ 40 տարեկանում դուք ամսեկան 20 հազար դրամ կուտակած կլինեք ձեր կենսաթոշակի համար: Այս գումարը կբաժանվի ըստ ամիսների եւ կվերդարձվի ձեզ կենսաթոշակի տեսքով:
ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց, որ կուտակային միջոցները պետք է կառավարեն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներն ու կառավարիչ ընկերությունները որոնք շահույթ չեն հետապնդի: Վազգեն Խաչիկյանը բացառեց, որ այդ ընկերությունները սնանկանան եւ վստահեցրեց, որ քաղաքացին հետ կստանա իր կուտակած գումարը:
Եթե քաղաքացիները կենսաթոշակային ֆոնդ կուտակեն, սակայն մահանան մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելը, կուտակած գումարը կստանան նրանց ժառանգները: Իսկ սոցիալական կենսաթոշակ կստանան բոլոր քաղաքացիները` անկախ նրանից մինչեւ թոշակի անցնելը աշխատել են, թե ոչ: Սոցիալակն կենսաթոշակը պետք է պակաս չլինի նվազագույն զբառողական զամբյուղից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել