HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վազգեն Խաչիկյանի կանխատեմամբ` էլեկտրաէներգիան չի թանկանա

Թեեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ 2010 թվականի ապրիլի 1-ից գազի սակագնի թանկացումից հետո իրենք վերանայելու են էլեկտրաէներգիայի սակագները, ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը թանկացում չի կանխատեսում:

Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասաց, որ եթե միայն գազի գինը բարձրանա, ապա գնաճը կկազմի ընդամենը 1 տոկոս: «Մարդը կանխատեսում է, աստված` տնօրինում: Իմ կանխատեսումները զուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կանխատեսումներ են, որովհետեւ ես պատասխանատու չեմ այդ ոլորտների համար: Իմ կանխատեսումով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում չի լինի: Ես ուզում եմ, որ չլինի, որովհետեւ դա կբերի նաեւ այլ ապրանքնատեսակների գների աճի»,- ասաց ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը: Վազգեն Խաչիկյանը նշեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սկագների թանկացման դեպքում իրենք լավագույն դեպքում կարող են եկամուտների նվազում ունեցող ընտանիքների ներառել նպաստ ստացող ընտանիքների ցանկում եւ բարձրացնել նպաստները, որն էլ կախված կլինի բյուջեից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter