HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ժիրայր Սեֆիլյանը պետք է սպասի

Վերջերս տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող` Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ  քաղաքացիություն շնորհելու հարցն է այսօր բարձրացվել նաեւ ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանի մամուլի ասուլիսի ժամանակ: Արդարադատության նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ քաղաքացիության մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցումից հետո ետ է վերադարձվել` լրամշակման նպատակով: Այժմ նախագիծը դեռեւս լրամշակման փուլում է: Նախարարի խոսքերով` այս տարվա ընթացքում արդեն կունենանք քաղաքացիության մասին օրենք, որից հետո էլ հնարավոր կլինի խոսել ինչպես Ժիրայր Սեֆիլյանին, այնպես էլ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մյուս անձանց քաղաքացիություն շնորհելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter