HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այդ հեռախոսազրույցն իրենից ինչ որ բան չի ներկայացնում»

Անդրադառնալով Նալբանդյան-Դավութօղլու հեռախոսազրույցին` ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց, որ այդ հեռախոսազրույցի փոխարեն ավելի ճիշտ կլիներ գրավոր հայտարարություն արվեր. եթե Թուրքիայի կողմից կատարվել է  գրավոր հայտարարություն, մեր կողմից էլ պետք է գրավոր պատասխան հնչեր: «Իսկ այդ հեռախոսազրույցն իրենից ինչ որ բան չի ներկայացնում, ընդամենը տարակուսանք, որ պետք է արվեր գրավոր»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ արտգործնախարարությունն ի սկզբանե սխալը սխալի հետևից է կատարել` մասնակցելով այս գործընթացին: Ըստ նրա` սխալ է այն, որ բանակցությունների ընթացքի մասին արձանագրություններ չեն եղել, միայն վերջնական արդյունքն է ներկայացվել: ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը երեկ այդ հեռախոսազրույցը բնութագրել էր իբրև «աքլորակռիվ»: Ա. Մինասյանը նշեց, որ ընդհանրապես չի ուզում անդրադառնալ Ալ. Արզումանյանի և ՀԱԿ-ի պահվածքին այս հարցերում, որովհետև ակնհայտ է դառնում, որ «նրանց համար ազգային շահ այս հարցում չկա»: Գ. Մինասյանը նույնպես հակված չէր պատասխանել այդ հայտարարությանը, քանի որ «դա իրենից արժեք չի ներկայացնում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter