HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սաֆարյանի նամակը Հ. Աբրահամյանին

Պարոն Հովիկ Աբրահամյանին ՀՀ ԱԺ նախագահ Երեւան, Հայաստանի Հանրապետություն Հարգելի պրն Աբրահամյան, Տեղեկացնում ենք Ձեզ, որ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օգնական Սեդա Մելիքյանը ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության քարտուղարի կողմից հեռախոսով տեղեկացվել է, որ տիկին Փոստանջյանը չի մեկնելու Ստրաբուրգ` ԵԽԽՎ հանձնաժողովների եւ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու: Բնական է, որ խմբակցության կողմից հիշյալ հեռախոսազանգը չի կարող համարվել պաշտոնական իրազեկում:

Այդ իսկ պատճառով «Ժառանգություն» խմբակցության անունից դիմում եմ Ձեզ` կազմակերպելու ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցություն - EPP խմբի բյուրոյի, Վեհաժողովի «Մոնիտորինգի» եւ «Գիտության, կրթության, մշակույթի» հանձնաժողովների, « Մշակութային ժառանգության», «ԶԼՄ-ների», «Քրեական պրոբլեմների» եւ «Ահաբեկչության դեմ պայքարի» ենթահանձնաժողովների մշտական անդամ Զարուհի Փոստանջյանի ուղեւորությունը Ստրասբուրգ հունվարի 24-ից 30-ը` վերոթվարկյալ հանձնաժողովների ու Վեհաժողովի լիագումար աշխատանքներին մասնակցության համար: Ակնկալում ենք նաեւ Ձեր հանձնարարականը, որպեսզի հայկական պատվիրակության քարտուղարը կազմակերպի տիկին Փոստանջյանին ուղեկցող Ստյոպա Սաֆարյանի (ում ծախսերը կհոգա «Ժառանգություն» կուսակցությունը)` ԵԽԽՎ շենք մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը: Սպասում ենք սույն նամակի գրավոր պատասխանին հնարավորինս սեղմ ժամկետներում: Բացասական պատասխանի դեպքում` նաեւ հիմնավորումներ: Հարգանոք` Ստյոպա Սաֆարյան Խմբակցության ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter