Իրանցի կողոպտիչները հայտնաբերվել են
Իրավապահները հայտնաբերել և բերման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ Մուհամեդ Սատեղիդոստին, նրա դուստր Խաթերե Սատեղիդոստին եւ Մեհրալի Խազալին։ Վերջիններս հունվարի 11-ին ժամանելով Հայաստան՝ ավազակային հարձակման եւ կողոպուտների միջոցով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորապատ եւ Սարդարապատ գյուղերի մի շարք խանութներից բացահայտ հափշտակել է մոտ 400 հազար դրամ։ Այս մասին նշված է Ոստիկանության կայքէջում:
Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Մուհամեդ եւ Խաթերե Սատեղիդոստների եւ Մեհրալի Խազալիի հանցավոր գործողություններից տուժածների թիվն անհամեմատ մեծ է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել