HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009-ին Երևանում սպանվել է 28 անձ

Ըստ Ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցյալ տարվա ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է անձի դեմ ուղղված հանցագործությունների 1287 դեպք (2008 թ.՝ 523), որից բացահայտվել է 1121-ը (2008 թ.՝ 276): Բացահայտման տոկոսը կազմել է 93,6 (2008 թ.՝ 71,3 %): 2009 թ. ընթացքում մայրաքաղաքում գրանցված՝ անձի դեմ ուղղված հանցագործությունների շարքում զգալի թիվ են կազմել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու

(582) եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու (88) դեպքերը։ Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում կատարվել է սպանության՝ 28 (2008 թ.՝ 40), սպանության փորձի՝ 10 (2008 թ.՝ 16), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված՝ 19 (2008 թ.՝ 14), բռնաբարության՝ 4 (2008 թ.՝ 8) դեպք: Այս տարվա հունվարի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում բռնաբարության կամ բռնաբարության փորձի, շորթման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, կավատության և որսագողության դեպքեր չեն արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter