HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատապ դիմում

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին Դիմում ենք ձեզ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմի մեջ Ազգային Ժողովի նախագահի կողմից վերջերս պարտադրված փոփոխությունների խնդրով: Այս փոփոխությունները հստակ և կոպիտ կերպով խախտում են ԵԽԽՎ-ի Ընթացակարգային կանոնների 6.2 կանոնի հիմքում դրված սկզբունքները, որոնց համաձայն ազգային խորհրդարանական պատվիրակությունները պետք է կազմված լինեն այնպիսի անդամության կազմով, որը կապահովի իրենց համապատասխան խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչականությունը: Այս կեղծավոր ձևակերպված փոփոխության վերջնական նպատակը Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ իրական ընդդիմության` միանշանակորեն ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության, որը շարունակաբար մեղադրում է Հայաստանյան իշխանությունների կողմից կատարվող մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խախտումների և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայության հետագա թուլացման մեջ, ներկայացուցչին զրկելն է ԵԽԽՎ-ում Հայաստանի ժողովրդի իրական մտահագությունները բարձրաձայնելու իրավունքից, զրկել Ժառանգություն կուսակցությանը Հայաստանում իրական իրավիճակի վերաբերյալ ճշմարտության բացահայտման հնարավորությունից: Այս փոփոխությունների հիմնական պատճառն այն փաստն է, որ Ժառանգության կուսակցության ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը ԵԽԽՎ-ի նիստերին, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպումներին, և, մասնավորապես, Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի հանդիպումներին, վտանգավոր էր դառնում Հայաստանյան իշխանությունների համար: Վերջերս վերաձևավորված հայկական պատվիրակության հավատարմագրերի հնարավոր վավերացումը Վեհաժողովի կողմից ներդրում կունանա միայն Հայաստանի ներսում մարդու իրավունքների դրության առավել վատթարացմանը, և միայն կխրախուսի ու կխորացնի անպատժելիության զգացումը ՀՀ իշխանությունների շրջանում: Սրա առաջին նշաններն արդեն իսկ ակնհայտ են, քանի որ կեղծված ընտրությունների ամենալկտի դեպքերից մեկը, որն ուղեկցվեց լրագրողների, դիտորդների ու վստահված անձանց նկատմամբ բռնություններով, տեղի ունեցավ հունվարի 10-ին, որին հաջորդեց 2010թ. հունվարի 19-ին աչքի ընկնող լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի անարդար դատապարտումը: Վաթսուն տարի առաջ հիմնադիր պետությունները Եվրոպայի Խորհրդին առաջադրանք վերապահեցին հասնելու իր անդամների միջև ավելի մեծ միասնության` անձնական և քաղաքական ազատությունների և օրենքի գերակայության գաղափարներն ու սկզբունքները պահպանելու և իրագործելու նպատակով, որոնք մեր միասնական ժառանգությունն են և որոնց վրա հիմնված է իրական ժողովրդավարությունը: Այսօր մենք դիմում ենք ձեզ` պահանջելով մերժել ՀՀ պատվիրակության դեռևս չվավերացված հավատարմագրերը և հստակ ուղերձ հղել ՀՀ իշխանությունների առ այն, որ յուրաքանչյուր նման որոշում, որը կփորձի անարդար կերպով մերժել միակ ընդդիմադիր կուսակցության ձայնը և արդար ներկայացուցչությունը ԵԽԽՎ պաշտոնական պատվիրակության կազմում, խստորեն հակասում է մեր ընդհանուր սկզբունքներից յուրաքանչյուրին, այդ թվում իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այսպիսով, մենք կոչ են անում ԵԽԽՎ-ին հաստատել, որ Եվրախորհրդի համբերությունը սահմանափակ է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող շարունակական ոտնահարումների նկատմամբ և որ ցանկացած հետագա ուշացում ՀՀ ստանձնած հանձնառություններն ու պարտավորություններն իրականացնելու գործում այլևս ընդունելի չէ և հղի է ծանր հետևանքներով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասաամբլեայի հայաստանյան կոմիտե Զարթոնք 89 Լրագրողներ հանուն մարդու իրավունքների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Մենք + Հույս ՀԿ Փաստաբաններ մարդու իրավունքների համար Քաղացիական ազգային նախաձեռնություն ՀԿ Էկոդար ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter