
Արզնիի առողջարաններին հարող հատվածում բնակվող քաղաքացիները «Հետքին» տեղեկացրեցին, որ Հրազդան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերել: Ականատեսների խոսքով` երեկ եւ այսօր գետի շուրջ են հավաքվել բազմաթիվ ճայեր, որոնք սնվում են սատկած ձկներով: Այս մասին «Հետքը» տեղեկացրեց Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանին: Մանրամասներին կտեղեկացնենք առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել