HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոստիկանությունը չի հետաքրքրվել ծեծված երիտասարդով

«Հետքը» գրել էր, որ հունվարի 20-ին երիտասարդ ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը հարձակման է ենթարկվել սեւ զգեստավորված 5 անձանց կողմից, որոնք ներկայացել էին որպես ոստիկաններ եւ ծեծի էին ենթարկել նրան: Այսօր Վարդանը «Հետքին» ասաց, որ ինքը բժշկի չի դիմել, թեեւ սրտխառնոց ունի. «Այդքան վատ չեմ զգում, բայց որ սրտխառնոց ունեմ, միգուցե ցնցում եմ տարել»,- նշեց Վարդանը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը «Հետքին» խոստացել էր կապվել Վարդան Հովհաննիսյանի հետ, սակայն մինչ օրս երիտասարդ ակտիվիստը ոստիկանությունից զանգ չի ստացել: Նշենք, որ Վարդան Հովհաննիսյանը Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներից է, մասնակցում է բազմաթիվ հասարակական ակցիաների :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter