Ձյունը մի փոքր կուշանա
Այս մասին «Հետք»-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Թեև նախապես կանխատեսումներ էին արվում, որ արդեն հունվարի 24-ին հանրապետությունում ձյուն կտեղա, սակայն, Գ. Սուրենյանի փոխանցմամբ` վաղվանից տեղումները նախ կսկսվեն անձրևի տեսքով` երեկոյան ժամերին, իսկ ահա հունվարի 25-ի գիշերը և ցերեկը ձյուն կլինի:
Ինչպես նշեց Գագիկ Սուրենյանը, այս տարի ջերմաստիճանը 8-10 աստիճանով բարձր է, բայց դա վտանգավոր չէ, քանզի դրանք կկանխվեն` պայմանավորված հունվարի 25-ին ներթափանացող արկտիկական օդային հոսանքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել