HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Շուշիի ծրագրերը քննարկվել են «Հայաստան» հիմնադրամի պատվիրակության հետ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից` երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետում` լայնորեն լուսաբանելով աշխատանքների ընթացքը: Մինչ այդ հանդիպումը նույն պատվիրակության հետ հանդիպում էր ունեցել նաեւ վարչապետ Արա Հարությունյանը, ով  հանդիպմանը ներկա «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան մասնաճյուղի պատասխանատու Սարգիս Քոթանջյանին Արցախի Հանրապետությանը մատուցած բարեսիրական ակնառու ծառայությունների համար պարգեւատրել է վարչապետի հուշամեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter