HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլոր-սեղան քննարկում` նվիրված բնակարանների բաշխման գործընթացին

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում` նվիրված աղետի գոտում 2009-2010 թթ. բնակարանների բաշխման գործընթացին, որին մասնակցել են քաղաքացիական հասարակության կառույցներ, ԶԼՄ-ներ և շահագրգիռ քաղաքացիներ: Միջոցառումը վարող Վ. Թումասյանն իր բացման խոսքում մասնավորապես նշել է. «Թեև մեր իշխանությունների հավաստիացումներով Գյումրիում կառուցվող 1054 բնակարանները անօթևաններին պետք է բաշխվեին դեռևս անցած տարվա ավարտին, սակայն մինչև օրս վիճակահանության արդյունքում բնակարաններ են ստացել շուրջ 300 քաղաքացի»: Վ. Թումասյանը, խոսելով բնակարանների բաշխման ձգձգման մասին, առանձնացրել է հիմնական 3 պատճառ. 1. Բնակարանային շինարարությունը իրականացնող կազմակերպության կողմից թույլ տված թերացումներն էին, որոնք ներկայումս շտկվում են նույն` «Գլենդել Հիլզ» կազմակերպության միջոցների հաշվին: 2. ՀՀ նախագահի հանձնարարականով նախօրոք չնախատեսված աշխատանքների մասին հանձնարարականն է, ըստ որի` բնակարանները պետք է ունենան ջեռուցման համակարգ, ինչպես նաև պետք է սալիկապատվեն: Այս աշխատանքների համար ՀՀ բյուջեից, ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից տրված տեղեկատվության համաձայն` յուրաքանչյուր բնակարանի հաշվով, կախված սենյակների քանակից, տրամադրվելու է 1200-ից 1800 ԱՄՆ դոլար, 3. Բնակարանների բաշխման ձգձգման պատճառներից մեկն էլ հազարավոր անօթևան ընտանիքների անդամների բացակայությունն է Հայաստանից, ինչի պատճառով պահանջվող փաստաթղթերի փաթեթները չեն կարողանում ներկայացնել բնակարանների բաշխման հանձնաժողով: Կլոր-սեղան քննարկման վարողն աղետի գոտում բնակարանների բաշխման ներկա փուլի շոշափելի ձեռքբերում է համարում այդ գործընթացի թափանցիկ ընթացքը, որը չի եղել նախկինում: Շիրակ կենտրոն ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter