
Ոստիկանության հետ առաջիկա «Ուղիղ կապը» վերաբերելու է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և դադարեցնելու հարցին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործող հերթական «Ուղիղ կապի» ընթացքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչը կպատասխանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու կարգի վերաբերյալ քաղաքացիների զանգերին:
Հարցերը կարելի է ուղղել սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14.30-ից մինչև 15.30-ը, 54-73-14 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ «Ուղիղ կապի» նպատակն է հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելը, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելը, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել