HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահարներ. կա մեկ զոհ

Հունվարի 24-ին` ժամը 20:25-ին, Տավուշի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 119-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶ-24» մակնիշի 57 ՏԼ 039 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 643 ԼԼ 36 պետհամարանիշի բեռնատարին: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Դիլիջանի Օրջոնիկիձեի 79/14 հասցեի բնակիչ, 1956 թ. ծնված Էդիկ Թովմասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց, որտեղ, դժբախտաբար, մահացել է: Մեկ այլ պատահար է տեղի ունեցել հունվարի 22-ին` ժամը 20:23-ին: Ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արարատյան 16 հասցեում տեղի է ունեցել ավտովթար, եւ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 13 ԼՍ 829 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Դեպքի վայր ժամանած «1-04» ծառայության աշխատակիցները փակել են փականը, դադարեցրել գազի արտահոսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter