Հրազդանի սատկած ձկները հետազոտվում են
«Հետքը» գրել էր, որ Հրազդան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացրել էինք նաեւ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանին: Վերջինս այսօր «Հետքին» հայտնեց, որ ձկների զանգվածային ոչնչացման պատճառը դեռեւս հայտնի չէ: Սատկած ձկները ուղարկել են լաբորատորիա` հետազոտման:
«Գետի մինչեւ 500 մ երկայնքով սատկած կարասն ու խեցգետինը դուրս էին եկել ջրի երես: Լաբորատորիան պետք է իր աշխատանքն անի, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: »,- հայտնեց Կարեն Պապոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել