Ձնաբուք` Սելիմի լեռնանցքում
Հունվարի 24-ին` ժամը 00.10-ին, ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 44-րդ կմ-ում, ձնաբքի հետեւանքով ճանապարհին ավտոմեքենաներ են մնացել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները եւ «Գավառի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս են բերել 18 ավտոմեքենա:
Ժամը 03.04-ի դրությամբ «Գավառի Ճանշինը» մաքրել է ճանապարհը, երթեւեկությունը վերականգնվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել