HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները կալանավորված են

Հունվարի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել ՌԴ մի քաղաքացի ու եւ հայտնել, որ Մամիկոնյանց փողոցում երկու երիտասարդ իր նկատմամբ ավազակային հարձակում են կատարել եւ զենքի սպառնալիքով հափշտակել դրամ ու բջջային հեռախոս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 1993 թվականին ծնված Հայկ Միրզոյանը եւ 1989 թ. ծնված Զավեն Նիգոյանը, ում մոտից հայտնաբերվեց «338 Auto» տեսակի պնեւմատիկ ատրճանակը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հայկ Միրզոյանը եւ Զավեն Նիգոյանը կալանավորված են: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ նրանք կարող են կատարած լինել նմանատիպ այլ հանցագործություններ: Տուժողները կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին: Տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայք էջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter