HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակցիա` հօգուտ Զարուհի Փոստանջյանի

Այս պահին մարտի մեկի զոհերի ծնողները ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում` ընդդեմ ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակության հիմնական կազմից ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին  փոխարինողների կազմում ընդգրկելու որոշման։ Ակցիայի մասնակիցներից Լալա Ասլիկյանը «Հետքին» ասաց, որ մարտի մեկի զոհերի ծնողները բողոքում են, քանի որ կարծում են, որ միակ մարդը որվ իրենց պետք է ներկայացնի Եվրախորհրդում, Զարուհի Փոստանջյանն է, իսկ այսպես իրենք զրկվում են ձայնից: Ակցիայի մասնակիցներից Հրայր Սավզյանն էլ ասաց, որ նամակ է պատրաստվել, որը կհանձնվի Եվրախորհրդի ներկայացուցչությանը: «Նամակով հիմնականում պահանջվում է արդար դատաքննություն` մարտի մեկի զոհերի հետ կապված, և իրենց վրդովմունքն են հայտնում Զարուհի Փոստանջյանին պատվիրակությունից հանելու հետ կապված»,- ասաց նա: Նշենք, որ ակցիային մոտավորապես 40-50 մարդ է մասնակցում, որոնց թվում` Ժառանգության և ՀԱԿ-ի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter