HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` «Հայանտառ»-ի «Դսեղի» մասնաճյուղի տնօրենի դեմ

«Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Այդինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ Ա. Այդինյանը 2008 թ. նոյեմբերին, «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվապահ Ա. Ջաղինյանի հետ նախնական համաձայնության գալով, կազմել, ստորագրել եւ «Հայանտառ» ՊՈԱԿ է ներկայացրել 2008 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անտառվերականգնման եւ անտառշահագործման  աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց վերաբերյալ 5 մլն 257 հազար 374 դրամ ընդհանուր գումարի վճարային կեղծ  տեղեկագիր: Այնուհետեւ նույն տեղեկագրում նշված անձանց փոխարեն կեղծ ստորագրություններ կատարելով`  հիշյալ գումարի մի մասը տնօրենն ու հաշվապահը վճարել են նշված աշխատանքներում ներգրավված անձանց, իսկ մյուս մասը` անտառտնտեսության հիմնական աշխատակիցներին: «Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում 2010 թ. հունվարի 22-ին հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter