HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ստեփան Սաֆարյանը չէր ներկայացել. դատական նիստը հետաձգվեց

Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր ««Ռադիո Հայ»-ն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի» գործով դատաքննությունը, որը հետաձգվեց պատասխանող պատգամավորի բացակայության պատճառով: Ստեփան Սաֆարյանի փաստաբանը դատարանին տեղեկացրեց, որ նա Երեւանում չէ, քանի որ նախօրեին այցելել է Տավուշի մարզ եւ այսօր չի կարողացել վերադառնալ այնտեղից: Փաստաբանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ, ըստ նրա, գործի ամբողջական նյութերը գտնվում են Ստեփան Սաֆարյանի մոտ եւ առանց դրանց անհարմար կլինի սկսել դատաքննությունը: Հայցով ռադիոկայանի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը դեմ էր դատական նիստի հետաձգմանը, քանի որ, ըստ նրա, ցանկացած հետաձգում վնասում է «Ռադիո Հայ»-ի շահերին: Հիշեցնենք, որ հայցվորը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանից պահանջում է հերքել զանգվածային լրատվական միջոցներով տարածված` գործարար համբավը արատավորող տեղեկությունը, ուստի եթե դատարանը պետք է բավարարի պահանջը, ապա հայցվորի համար ցանկալի է, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա: Դատարանը որոշեց բավարարել Ստեփան Սաֆարյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգել մինչեւ փետրվարի 1-ը: Մենք զանգահարեցինք պատգամավորին` պազրելու, թե ինչ գործով է նա մեկնել Տավուշի մարզ, սակայն նրա փոխարեն հեռախոսազանգին պատասխանող տղամարդն ասաց, որ Ստեփան Սաֆարյանն այս պահին չի կարող խոսել: Նա նաեւ տեղեկացրեց, որ պատգամավորը դեռ Երեւան չի հասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter