«Համատեղ ձգտում 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը Երևանում
Հունվարի 26-29-ը Երևանում կանցկացվի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը: Համաժողովը զորավարժության պլանավորման 4 փուլերից երկրորդն է:
Առաջին փուլը` հայեցակարգային մշակման համաժողովը, անցկացվել է 2009 թ. նոյեմբերին Սերբիայում, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում: Բուն զորավարժությունը տեղի կունենա 2010 թ. սեպտեմբերին Գերմանիայում և Ռումինիայում:
ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ երևանյան համաժողովին կմասնակցեն կապի ոլորտի շուրջ 300 մասնագետ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 34 երկրից և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից (Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ղազախստան):
«Համատեղ ձգտում» զորավարժությանը Հայաստանը մասնակցում է 2002 թ.-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել