HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իսրայելը Թուրքիային անպատասխան չի թողնի. ի՞նչ կշահի Հայաստանը

Ըստ թուրքագետ Լեւոն Հովսեփյանի՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առճակատումը չի բերի ռազմական բախման: Այս խնդրում շահագրգիռ չէ նաեւ ԱՄՆ-ն, քանի որ երկուսն էլ նրա դաշնակիցներն են: Սակայն իրավիճակն գնալով ավելի հետաքրքիր երանգներ է ստանում:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննսիյանը նշում է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ռազմական ոլորտի շատ ծրագրեր կանգնեցվել են: Նորից սկսել է լարվածություն նկատվել իսրայելաեգիպտական հարաբերություններում, ինչին իր հայտարարություններով ու քայլերով նպաստել է նաեւ Թուրքիան: Փորձագետը կարծում է, որ հենց միայն ԱՄՆ-ի միջամտության շնորհիվ հնարավոր չէ թուրք-իսրայելական ուղիղ բախում, սակայն միգուցե դա տեղի ունենա միջնորդավորված՝ Եգիպտոսի միջոցով:

Բանախոսները ԱՄՆ-ի համար կշեռքի նժարներին չեն դնում Թուրքիային ու Իսրայելին՝ նշելով, որ երկուսն էլ իրենց դերակատարությամբ նշանակալի են ԱՄՆ-ի համար: Իսրայելը ԱՄՆ-ի համար առաջին հայացքից ամենամեծ գործընկերն է, սակայն Թուրքիան իր աշխարհագրական դիրքով շատ մեծ կշիռ ունի:

Լ. Հովսեփյանը դժվարանում է նշել, թե թուրք-իսրայելական լարվածության ֆոնին ինչ օգուտ կարող է ստանալ Հայաստանը: Սակայն նա նշում է, որ Իսրայելն արդեն սկսել է համագործակցել Կիպրոսի ու Հունաստանի, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի հետ: Ըստ նրա՝ Ցեղասպանության ընդունման հավանականություն կա, քանի որ Իսրայելն այն երկիրը չէ, որ անպատասխան թողնի Թուրքիային, ինչի մասին խոսում է նաեւ իսրայելական մամուլը: Մյուս կողմից՝ կան տվյալներ, որ Իսրայելը աշխատանքներ է տանում թուրքաբնակ քրդերի հետ, ինչը նույնպես խոսում է Թուրքիայի քայլերին համարժեք պատասխանի մասին:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter