HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահները հանդիպել են Սոչիում

Այսօր Սոչիում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները: Սոչիի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2010թ. առաջին շփումն է եւ չորրորդը նման ձեւաչափով` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ` ՀՀ-ն բարձր է գնահատում ՌԴ նախագահի միջնորդական հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի նախագահի` Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում. երեք նախագահները միասին ճաշել են: Սոչիում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Ռոբերտ Բրադկեի հետ: Այսօր ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Երեւան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter