HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ում չեն հաստատել ՀՀ ԱԺ պատվիրակության մանդատները

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հաղորդում է այսօր մեկնարկած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում հայկական պատվիրակության մանդատների չհաստատվելու հարցը «Ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի» հանձնաժողով փոխանցելու որոշման որոշ մանրամասներ: Հայկական պատվիրակության մանդատները վիճարկել է ԵԽԽՎ-ում ամենամեծ կուսակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) բյուրոն: «Մանդատների կասեցման պատճառը ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից իրականացված ձեռնածությունների արդյունքում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» ներկայացուցչին ապօրինաբար պատվիրակության մշտական կազմից հեռացնելու եւ տիկ. Փոստանջյանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստին արգելափակելու գործողություններն են: Տիկ. Փոստանջյանը Ստրասբուրգ է մեկնել EPP-ի միջամտությունից հետո` Ստրասբուրգից կատարված անմիջական ֆինանսավորմամբ»,- նշվում է «Ժառանգության» տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Այսօր ավելի ուշ հարցը լսվելու է «Ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի» հանձնաժողովում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter