2009թ երկրորդ կիսամյակում նորածիններին անվանել են Նարեկ և Անի
2009թ վերջին 6 ամիսների ընթացքում նորածիններին ամենից շատ անվանել են Նարեկ և Անի: Այս մասին «Հետք»-ին փոխանցեց Արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Այլ տվյալներ չկան, քանի դեռ ամբողջ տարվա անվանացանկն ամփոփված չէ:
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների` 2009թ-ին հանրապետությունում ծնվել է 44.999 երեխա, 2008-ին` 41.406, 2007թ-ին`40844: Անցյալ տարի արձանագրվել է 18.765 ամուսնություն և 3.013 ամուսնալուծություն, իսկ 2008թ` 18.236 ամուսության և ամուսնալուծության 3.192 դեպք, 2007թ. համապատասխանաբար`18.144 և 3,083:
Նախորդ տարի գրանցվել է հայրության ճանաչման 14.165 և 131 որդեգրման դեպք: Եթե 2009թ մահացությունների թիվը կազմել է 27.268, 2008թ` 27.281, ապա 2007-ին`26.827:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել