Մոսկվայի սրճարաններից մեկում հայ գործարար է սպանվել
Այս գիշեր Մոսկվայի «Սիլվա» սրճարանում հայազգի գործարար է սպանվել: Ականատեսների վկայությամբ` բիզնեսմենը սրճարանում է գտնվել կնոջ հետ: Հանկարծ մի տղամարդ է ներս մտել, մոտեցել գործարարին ու երեք անգամ կրակել նրա վրա, ինչի հետևանքով գործարարը տեղում մահացել է:
Իրավապահ մարմինները չեն բացառում նաև այն վարկածը, որ սա պատվերով սպանություն է: Այս մասին հայտնում են ռուսական կայքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել