Տուժել է պոկված տանիքից
Երեկ, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղում մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պոկվել-ընկել է դպրոցի` մոտ 1200 քմ մակերեսով տանիքը` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով 1973 թ. ծնված Նունե Խոցոյանին: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` Ն. Խոցոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Քամուց վնասվել է նաեւ մոտակայքում կայանված` «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՍՏ 571 պետհամարանիշի ավտոմեքենան:
Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել