Պատանին ջրամբարն է ընկել
Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարը երեխա է ընկել, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ջրամբարից դուրս է բերվել, դեռեւս ինքնությունը չպարզված, մոտ 13 տարեկան պատանի, որի կյանքին, ըստ ականատեսների, վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել