HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան գլորվել է ձորը

Վայոց ձորի մարզից երեկ տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժնի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ ձորը գլորվել «ՎԱԶ-2121» մակնիշի 07 ՏՕ 988 պետհամարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդ, 1962 թ. ծնված Ռ. Ասլանյանը դուրս է բերվել ձորից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter