Միջադեպ՝ անտառտնտեսությունում
Սեպտեմբերի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1976 թ. ծնված Հրայր Գ.-ն և «Սևան» ազգային պարկի Նորատուսի տեղամասի տեսուչ, 1950 թ. ծնված Ջիվան Մ.-ն:
Տուժողներն ու նրանց հարազատները ոստիկանության ծառայողներին ճիշտ չեն ներկայացրել տեղի ունեցածը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին Ջիվան Մ.-ն հրավիրվել է բաժին և հաղորդում տվել, որ սեպտեմբերի 5-ին՝ Նորատուսի անտառտնտեսության տարածքում հսկողություն իրականացնելու ընթացքում, իրեն է մոտեցել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ նստած ուղևորներից ինքը ճանաչել է Գավառ քաղաքի բնակիչ Հրայր Գ.-ին:
Ջիվան Մ.-ն ուղևորներին արգելել է որս անել, ինչից հետո մեքենայի հետևի մասում նստած ուղևորը որսորդական հրացանից կրակել է նրա ուղղությամբ: Կրակոցի հետևանքով Ջիվան Մ.-ն և Հրայր Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ձեռնարկվում են միջոցառումներ կրակողի ինքնությունը պարզելու, նրան և որսորդական հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել