Թմրամիջոց է հայտնաբերվել
Նախօրեին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971 թ. ծնված Դավիթ Ավետիքյանի բնակարանից հայտնաբերել են 3 ներարկիչ, «Կաֆետին» դեղամիջոցի 20 տուփ և 1.5 լ տարողությամբ տարա` 200 մլ հեղուկով:
Դ. Ավետիքյանի հետ նույն բնակարանից բերման են ենթարկվել նաև 1975 թ. ծնված Կարեն Կռոյանը, նրան տարեկից Արմեն Սիմոնյանը և 1969 թ. ծնված Արայիկ Գալստյանը:
Պարզվել է, որ թմրամիջոցը պատրաստել է Դավիթ Ավետիքյանը` ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դեպքի մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել