HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Եղիշեի մրցանակակիրները հայտնի դարձան 

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում ամփոփվեցին կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության 2009թ. արդյունքները: Ինչպես նիստում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, «Գրականություն» անվանակարգում մրցանակակիր է դարձել Մաքսիմ Հովհաննիսյանը` «Չասվածների խնջույք» գրքի համար: «Մաշտոցն Ամարասում» բարձրաքանդակի համար մրցանակ է շնորհվել Յուրի Հովհաննիսյանին /արվեստ/, «Վերնագիրը վերջում» հեռուստատեսաշարի համար` Սոֆի Իվանիդիսին եւ Բենիամին Ղարախանյանին /կինեմատոգրաֆիա եւ հեռուստատեսաֆիլմեր/, իսկ «Հայ Աղվանից եկեղեցու պատմություն» աշխատության համար`Մելանյա Բալայանին /հումանիտար գիտություների բնագավառ/: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողին կտրամադրվի 250 հազար դրամ: Կառավարությունն այսօր  հավանություն տվեց նաեւ մրցանակաբաշխության անվանակարգերը մեկով ավելացնելու  որոշման նախագծին, ըստ որի, մրցանակ կստանա նաեւ թատերական արվեստի եւ երաժշտության անվանակարգի հաղթողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter