HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պահանջում ենք դադարեցնել Ն. Փաշինյանի նկատմամբ իրականացվող քաղաքական և քրեական հետապնդումը»

2010թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի վճռով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման: Ողջ դատաքննության ընթացքում որևէ հիմնավորում չներկայացվեց նրա կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու առումով: Ավելին, Փաշինյանի նկատմամբ առաջադրված էր նույն բովանդակությամբ մեղադրական եզրակացությունը, որը նախկինում առաջադրվել էր ընդդիմության ներկայացուցիչ յոթ քաղկալանավորներին, և որի հիման վրա վեցի նկատմամբ կայացվել էր ավելի պակաս ժամկետ նախատեսող ազատազրկում, ինչի հետևանքով նրանք համաներմամբ հայտնվել են ազատության մեջ: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատարանի վճիռը ոչ թե իրավական որոշում է, այլ քաղաքական հետապնդման անթաքույց ակտ: Կայացվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, ինչը քրեորեն պատժելի արարք է: Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել արդար դատավարություն`  չբարդելով 2008թ. մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատասխանատվությունը ընդդիմության վրա` ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող քաղաքական և ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը և ազատ արձակել նրան: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե Երիտասարդություն հանուն ժողովրդավարության Իրավունքի և ազատության կենտրոն Փաստաբաններ մարդու իրավունքների համար Հույս Զարթոնք 89 Քաղաքացիական ազգային նախաձեռնություն Մենք+ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Էկոդար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter