HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն Պաշտպանության նախարարությունում

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է նախարար Ս. Օհանյանը: ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր: Քննարկվել են ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցակարգային և օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը և վերապատրաստմանը, պաշտպանական պլանավորման ու բյուջետավորման համակարգի բարեփոխմանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության ռազմավարական վերանայման և ռազմավարական պլանավորման խնդիրներին: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Ս. Օհանյանը նշել է, որ պաշտպանական բարեփոխումները մոտեցել են այնպիսի փուլի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական և օպերատիվ պլանավորման խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter