HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բնակարաններ` զոհված ազատամարտիկների եւ բազմազավակ ընտանիքներին

Բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովն այսօր հրավիրած նիստում դրական եզրակացություն տվեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի 3, Ասկերանի եւ Մարտունու շրջանների 1-ական զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու մասին որոշման նախագծերին: Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակելի տների կառուցման եւ նորոգման աշխատանքների ծրագրով առաջիկայում կվերանորոգվեն Մարտունու շրջանի 2 զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանները: Կվերակառուցվեն եւ կնորոգվեն եւս 1-ական տներ Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում: Ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրով 16 ընտանիքի համար կկառուցվեն նոր բնակելի տներ, 2-ական` Ստեփանակերտում եւ Մարտունու շրջանում, 5-ը` Մարտակերտում, 4-ը` Շուշիի շրջանում, 2-ը` Քաշաթաղում եւ 1-ը` Հադրութի շրջանում: Իսկ վերաբնակեցման ծրագրով նոր  բնակարաններ կհատկացվեն Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում եւ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի Ջրակն թաղամասում վերաբնակելու ցանկություն հայտնած ընտանիքներին: Նիստի ժամանակ տեղեկացվեց նաեւ, որ կառուցման ավարտական փուլում գտնվող Թումանյան 111ա շենքից 50 բնակարան է նախատեսվում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter