Զարգացումներ` ԵԽԽՎ-ում հայկական մանդատների չհաստատման շուրջ
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր մամուլի հաղորդագրություն է ուղարկել, որում ասվում է. «ԵԽԽՎ «Ընթացակարգային, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովում» այսօր առավոտյան նախապես հաստատված ժամի փոփոխությամբ քննարկվել է Հայաստանի պատվիրակության չհաստատված մանդատների հարցը: Քննարկմանը տեղեկացված չի եղել եւ չի մասնակցել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ինչն էլ թույլ է տվել հայկական պատվիրակության ղեկավարին նենգափոխել հայկական պատվիրակության մանդատների չհաստատման համար հիմք ծառայած օրինախախտման էությունը:
Դատելով քննարկման արդյունքում կազմված զեկույցից` ԵԽԽվ ընթացակարգի 6.2 կետի խախտումը չի քննարկվել կամ միտումնավոր շրջանցվել է:
Տիկ. Փոստանջյանի անտեղյակությամբ կայացած նիստում շրջափակելով 6.2 կետի խախտման հիմնավորումներ ներկայացնելու հնարավորությունը` «Ժառանգությունը» հարկադրված էր հիմնավորումները գրավոր կերպով դնել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ:
Այսօր ավելի ուշ շրջանառության մեջ կդրվի ՀՀ պատվիրակության մանդատները չհաստատելու մասին որոշման նախագիծ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել